ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը նշեց, թե Նիկոլ Փաշինյանն օրը մի քանի քարտեզ վերցրած, դռնեդուռ ընկած ՀՀ քաղաքացիներին փորձում է համոզել՝ ինչն է մեզ պատկանում, ինչը՝ ոչ։
Նրա խոսքով՝ նորանկախ ՀՀ-ում սահմանները երբեք հարցականի տակ չեն դրվել, մեր զինվորը երբեք օտար հողում չի կանգնել։ Հայաստանը 30 տարի իր ամբողջ ռեսուրսով երաշխավորն է եղել արցախահայության ու Արցախի հանրապետության՝ պահելով նաև ՀՀ-ն։
«90-ականների նոր ստեղծված հանրապետությունն անգամ ավելի հուսալի գործընկեր էր, քան այսօրվա խաբկանքն է։ Պատճառը ձախողված, պարտված, սեփական ազգի նվաստացման ճանապարհով տանող կառավարությունն է»,-նշեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։