Վաղը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի պաշտոնատար անձանց անուններն օգտագործելով խոշոր չափերի գումարներ հափշտակելու կամ հայտնի ֆինանսական բուրգի գործով դատավարությունը (նախագահող դատավոր՝ Գագիկ Պողոսյան)։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Այս գործի շրջանակներում հիշատակվում են ոստիկանության նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների անուններ։ Հիշեցնենք, որ Ա. Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի անունները շահարկելու միջոցով տարբեր քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով գումարներ և անշարժ գույք հափշտակելու համար։ Ինչպես երեւում է, բուրգի շատ անդամներ խնամքով շրջանցվել են նախաքննությունը վարող Հատուկ քննչական ծառայության կողմից»,- գրում է թերթը։
Մանրամասները օրաթերթի այսօրվա համարում