Հարկային օրենսգրքում կատարված լրացումներն ու փոփոխություններն ապրիլի 7-ից սկսում են գործել

Ապրիլի 7-ին ուժի մեջ են մտնում Հարկային օրենսգրքում կատարված լրացումներն ու փոփոխությունները։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագծի նպատակը ռիսկերի կառավարման համակարգին ինտեգրելու համար հարկ վճարողների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում հարկային մարմնին բանկային քաղվածքների տրամադրման գործընթացի կարգավորումն է:

«Խոսքը զգայուն տեղեկությունների մասին չէ, այլ՝ ընդամենը հարկ վճարողի բանկային հաշվով կատարված գործարքների հանրագումարի վերաբերյալ որոշակի տեղեկատվության»,- խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նա նշել էր նաև, որ նշված տեղեկատվությունը կհամադրվի հարկային մարմնի բազայում առկա հարկ վճարողի կողմից ներկայացված տեղեկատվության հետ:

«Իսկ ֆիզիկական անձանց դեպքում սահմանված է, որ դա կկատարվի հայտարարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ: Այսինքն՝ յուրաքանչյուր տարում, այն անձը, որ կհամարվի հայտարարատու, միայն իր մասով կարող ենք ստանալ այդ ամփոփ տեղեկությունները»,- մանրամասնել էր Ռուստամ Բադասյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել