Արագաչափերի վերաբերյալ բազմիցս գրվել և խոսվել է: Այս անգամ դրա մասին գրում է Հրապարակ» օրաթերթը՝ նկատելով.
«Դրական են դրանց մուտքերը մայրաքաղաք և մարզեր, հարցը սա չէ: Գուցե դրականն ավելի շատ է, վարորդներն ավելի են զգոնացել, և նվազել է վթարների թիվը:Ենթադրենք, թե սա զուտ իրականություն է, սակայն արագաչափերը երբեմն տեղադրվում են այնպիսի վայրերում, ուր ցանկացած աչալուրջ վարորդ կարող է մեկ -երկու անգամ արագությունը գերազանցելու համար տուգանվել հետո միայն գլխի ընկնել, որ տվյալ վայրում արագաչափ է տեղադրված։ Վերջերս այդպիսի մի սարք տեղադրվեց Երևան-Գյումրի միջպետական մայրուղու Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի մերձակայքում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: