Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար նախագահին է առաջարկվել Անի Մարտիրոսյանի թեկնածությունը

Բարձրագույն դատական խորհուրդն ապրիլի 4-ին որոշում է ընդունել Հանրապետության նախագահին առաջարկել Անի Մարտիրոսյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար։

Այժմ Մարտիրոսյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր է։

«2024 թվականի ապրիլի 4-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 129-րդ և 117-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Հանրապետության նախագահին առաջարկել Անի Արարատի Մարտիրոսյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Անի Արարատի Մարտիրոսյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների հակակոռուպցիոն մասնագիտացման կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի ցուցակից, ինչպես նաև Անի Արարատի Մարտիրոսյանի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել