Պոլիտեխնիկում մեկնարկել է թվով երրորդ 72,42 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտոէլեկտրական կայանի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում է հայտնում է համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Կայանը կառուցվում է 2-րդ մասնաշենքի տանիքին:
Մենք շարունակում ենք իրականացնել այնպիսի նախագծեր, որոնց արդյունքները նպաստելու են կանաչ և վերականգնվող էներգիայի տարածմանը և ոլորտային մասնագիտական կադրերի բարձր պատրաստվածությանը:
Արդյունքում Պոլիտեխնիկը կունենա տարեկան միջինում 4.508.000 ՀՀ դրամի խնայողություն և 50 տոննայով կնվազեցնի CO2 գազի արտանետումը դեպի շրջակա միջավայր:
Կայանը նախագծվել և կառուցվում է Պոլիտեխնիկի էներգետիկ լուծումների մասնագիտական թիմի կողմից:
Նախագիծը ֆինանսավորվել է Պոլիտեխնիկ գիտակրթական հիմնադրամի կողմից»,-նշել է նա:

