Նյարդային համակարգի ո՞ր հիվանդություններն են խոչընդոտում զենքի տիրապետմանը

Ինչպես արդեն նշել ենք, զենքի տիրապետմանը խոչընդոտում են նաև նյարդային համակարգի հիվանդությունները և վնասվածքների հետևանքները: Այժմ տեսնենք, թե որոնք են դրանք՝

1. էպիլեպսիա
2. Գանգուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ` խիստ արտահայտված կլինիկական խանգարումներով
3. Կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիոն (բակտերիալ, վիրուսային) և ինֆեկցիոն-ալերգիկ հիվանդությունների հետևանքներ, գանգուղեղի և ողնուղեղի օրգանական ախտահարումներ` ընդհանուր ինֆեկցիաների, սուր և քրոնիկ թունավորումների ժամանակ` ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարմամբ կամ զարգացող ընթացքով` ֆունկցիաների չափավոր խանգարմամբ
4. Գանգուղեղի և ողնուղեղի վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների խիստ արտահայտված և չափավոր խանգարմամբ
5. Կենտրոնական նյարդային համակարգի բնածին արատներ (զարգացման արատներ)
6. Կենտրոնական նյարդային համակարգի նյարդամկանային հիվանդություններ (միոպաթիա, միասթենիա, միոտոնիա)
7. Կենտրոնական նյարդային համակարգի ժառանգական հիվանդություններ (սիրինգոմիելիա, ցրված սկլերոզ, կողմնային ամիոնոտրոֆիկ սկլերոզ և այլն)
8. Պերիֆերիկ նյարդերի վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների խիստ արտահայտված կամ արագ զարգացող ընթացքով
9. Պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ կամ դրանց հետևանքներ` ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարմամբ կամ արագ զարգացող ընթացքով

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել