Ակցեպտի համար ժամկետ չսահմանող օֆերտայի հիման վրա պայմանագիր կնքելը

Երբ գրավոր օֆերտայում ակցեպտի համար ժամկետ սահմանված չէ, պայմանագիրը կնքված է համարվում, եթե օֆերտա ուղարկած անձն ակցեպտն ստացել է մինչև օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետի ավարտը, իսկ եթե նման ժամկետ սահմանված չէ, ապա` դրա համար անհրաժեշտ ժամկետում:

Երբ օֆերտան արված է բանավոր` առանց ակցեպտի համար ժամկետ նշելու, պայմանագիրը համարվում է կնքված, եթե մյուս կողմն անհապաղ հայտարարել է դրա ակցեպտի մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել