«Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք». դատավոր

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանի համար նորություն է եղել դատավոր Վազգեն Ռշտունու հայտարարությունը. «Ծանոթացա հայտարարությանը, անկեղծ կասեմ՝ միանգամայն նորություն էր, անսպասելի էր»:

Դատավորն ափսոսում է բոլոր այն դատավորների համար, ովքեր հրաժարականի դիմումներ են ներկայացրել։ Հարությունյանը տեղեկություն չունի, որ դատավորների նկատմամբ ճնշումներ կան։

Հարցին՝ եթե իմանա, որ կան ճնշումներ՝ ի՞նչ կանի՝ պատասխանեց. «Օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք»։

Նա կարծում է, որ դատավորները պետք է անկախ լինեն գործադիր իշխանությունից. «Ես իմ ամբողջ ներուժով, իմ ջանասիրությամբ իմ լուման ներդնում եմ, որ լինեմ անկախ դատավորներից մեկն ու հանրությունը ընկալում ունենա, որ կան անկախ ու անկողմնակալ դատավորներ, հույս ունեմ՝ դուք կստանաք այդ տպավորությունն ինձանից»,- նշեց դատավոր Հարությունյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել