«Շտապեք ձեռք բերել ձեր «նվերը»»․ ՄՊՀ-ն մոլորեցնող ակցիաների և զեղչերի մասին
Դեռևս 2022 թվականից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ մշակվել և Ազգային ժողովի կողմից ընդունվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված լրացումները, որոնց նպատակը Հայաստանում հայտարարված ակցիաների մասով կարգավորումներ սահմանելն էր, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը նշում է, որ իրենց խնդիրն էր վերականգնել սպառողի հավատը զեղչ հասկացողության նկատմամբ։ Հանձնաժողովի մի շարք վարույթներ է հարուցել, որոնց մեծ մասն ավարտվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից մեղքի ընդունմամբ և կիրառվել է ավելի մեղմ պատիժ։
Սակայն եղել են գործեր, երբ տնտեսվարող սյուբյեկտները մնացել են իրենց կարծիքին։
Մանրամասները՝ տեսանյութում։