«Չորրորդ իշխանություն» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանից տեղեկացել է, որ ավտովթարի փաստով Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը հենց իր վերահսկողության ներքո է գտնվում:
«Գործը գտնվում է նախնական փուլում: Որոշումներ կան, որ քննիչը ինքնուրույն է կայացնում, խոսքը վերաբերվում է նաև՝ անձին ձերբակալելու մասին որոշում կայացնելուն»:
«Չորրորդ իշխանության» այն հարցին, թե արդյոք Արամ Թամազյանը համաձա՞յն է դերասանի կողմնակիցների այն պնդումներին, որ վատառողջ վիճակում գտնվող դերասանին պետք չէ ձերբակալել, գլխավոր դատախազի տեղակալը պատասխանել է.
«Իսկ Դուք գիտե՞ք քանի տարի է նախատեսվում` 4-10 տարի ազատազրկում: Իսկ Դուք գիտե՞ք, որ երկու 16 տարեկան երեխաներ են մահացել և ընտանիքի մյուս անդամները` ևս չորս հոգի, գտնվում են ոչ լավ վիճակում: Ես ամեն ինչ ընդունում եմ, հասկանալի է, օրենքը երբեք այսպիսի դաժանություն չպետք է դրսևորի որևէ մեկի նկատմամբ, բայց կատարված արարքներին ճիշտ իրավական գնահատական տալը և կատարված արարքին համաչափ պատիժ նախատեսելն ու սահմանելը մեր բոլորի պարտականությունների մեջ է մտնում այնպես, ինչպես ձեր պարտականությունն է` ճիշտ մեկնաբանել ու լուսաբանել խնդիրը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում