Այսօր, օրվա երկրորդ կեսին, կհստակեցվի նոյեմբերի 5–ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախման հետեւանքով ձերբակալված 20 անձանց կարգավիճակը։ 72 ժամը լրանալուց հետո պարզ կդառնա, թե նրանցից քանիսն ազատ կարձակվի, իսկ քանիսի նկատմամբ կկիրառվի խափանման այլ միջոց, այդ թվում՝ կալանք։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Երեկ ևս նրանց այցելել են ձերբակալված անձանց պահման վայրում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը, օմբուդսմենի գրասենյակից, փաստաբաններ։ Դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ շատ քիչ ձերբակալված է առանց պաշտպանի մնացել։ Նրանք բոլորին հորդորել են օգտվել գոնե հանրային պաշտպանի ծառայություններից»,- գրում է թերթը։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում