«Գանգատներից հրաժարումը բացասական կընկալվի թե՛ դատարանի, թե՛ միջազգային հանրության շրջանում»․ իրավապաշտպանները զգուշացնում են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես օրեր առաջ հրավիրված ասուլիսում, այնպես էլ մարտի 20-ի Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ չի բացառում, որ Հայաստանը կհրաժարվի միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից, եթե խաղաղության պայմանագիր կնքվի:
Դրանից հետո իրավապաշտպաններ և մարդու իրավունքների գործող ու նախկին պաշտպաններ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ նման գործողությունները անվերականգնելի վնասներ կարող են հասցնել Հայաստանին և հայ ժողովրդին։
Iravaban.net-ի հետ զրույցում իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ արդեն իսկ արձանագրվել են դեպքեր, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ձեռք են բերել պայմանավորվածություններ, ստորագրվել են փաստաթղթեր, սակայն այդ դրանց կնքումից հետո պայմանավորվածությունները միակողմանիորեն խախտվել են, և Հայաստանը որևէ գործիքակազմ չի ունեցել, որպեսզի զսպի այդ խախտումները։
Մանրամասները՝ տեսանյութում։