Ազգային ժողովում շրջանառության մեջ է նոր օրենքի նախագիծ՝ «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին»:
Օրենքով նախատեսվում է կարգավորել երեխաներին կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության` արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի, ինչպես նաև դրանց մասին իրազեկման և տեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները:
Օրենքով նախատեսվում է կարգավորել մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքը, սահմանում է դրանց գովազդի և խրախուսման կանոնները և մի շարք այլ հարցեր:
Օրենքի նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ, իսկ 21.10.2013թ. ընդգրկվել է ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգում: