Ինչպե՞ս է ստեղծվում ապրանքային բորսան

Ապրանքային բորսան (այսուհետև` բորսա) իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկություն է, որն առևտուրն իրականացնում է իր կողմից սահմանված կանոններով, որոշակի տեղում և ժամանակահատվածում` հրապարակային սակարկությունների ձևով:

Բորսան ստեղծվում է բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ձևով, «Ապրանքային բորսաների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով սահմանված կարգով:

Բորսան կարող է ունենալ մասնաճյուղեր և այլ առանձնացված ստորաբաժանումներ, որոնք ստեղծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բորսաները կարող են ստեղծել միություններ (ընկերություններ) իրենց գործունեության կոորդինացման, անդամների շահերի պաշտպանության և համատեղ ծրագրերի իրականացման, այդ թվում` բորսային սակարկությունների համատեղ կազմակերպման նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել