Դատավորը մերժում է սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը, եթե`
ա) պարտապանի նկատմամբ առկա է անվճարունակ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ
բ) սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմում է բերվել այն անձի դեմ, որը «Սնանկության մասին» օրենքի համաձայն պարտապան չի կարող լինել:
Դիմումի ընդունումը մերժելու մասին դատավորը կայացնում է որոշում այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում: Դատավորի որոշումը, դիմումը և դրան կից փաստաթղթերը պետք է պատշաճ ձևով ուղարկվեն դիմողին:
Նշենք նաև, որ դիմումի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան` հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում։
Որոշումը վերացվելու դեպքում դիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։