Ո՞վ իրավունք ունի ներկա գտնվել խուզարկությանը և առգրավմանը

Խուզարկությունը և առգրավումը կատարվում է ընթերակաների մասնակցությամբ: Անհրաժեշտության դեպքում խուզարկությանը և առգրավմանը կարող են մասնակցել նաև թարգմանիչ և մասնագետ:

Խուզարկություն և առգրավում կատարելիս պետք է ապահովվի այն անձի և նրա ընտանիքի չափահաս անդամի ներկայությունը, որոնց ներկայությամբ կատարվում է խուզարկությունը կամ առգրավումը: Եթե վերջիններիս ներկայությունն անհնարին է, ապա հրավիրվում է բնակարանային շահագործման կազմակերպության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ:

Անձինք, որոնց մոտ կատարվում է խուզարկություն կամ առգրավում, ինչպես նաև ընթերակաները, մասնագետները, թարգմանիչները, ներկայացուցիչները, պաշտպանները, իրավունք ունեն ներկա գտնվել քննիչի բոլոր գործողություններին, անել հայտարարություններ, որոնք պետք է մտցվեն արձանագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել