Ի՞նչ ձևեր կարող է ընդունել կրոնի պատճառով hետապնդումը

Համաձայն 1951թ. Փախստականների կարգավիճակի մասին Կոնվենցիայի և 1967թ.-ի Արձանագրության ՄԱԿ Փախստականների գերագույն հանձնակատարի կողմից սահմանող ընթացակարգերի և չափանիշների ձեռնարկի 72-րդ կետի` hետապնդումը կրոնի պատճառով կարող է ընդունել տարբեր ձևեր, օրինակ, կրոնական որևէ համայնքի անդամակցելու, գաղտնի կամ հրապարակային դավանման կամ կրոնական ծեսեր կատարելու արգելում, կամ խտրականության լուրջ միջոցներ, որոնց ենթարկվում են անձինք այն պատճառով, որ դավանում են իրենց կրոնը կամ պատկանում են որոշակի կրոնական համայնքի :

Համաձայն 74-րդ կետի փախստականի կարգավիճակի սահմանման կոնտեքստում «ազգություն» հասկացությունը չպետք է ընկալվի որպես «քաղաքացիություն»: Այն ներառում է պատկանելություն էթնիկ կամ լեզվական խմբի և երբեմն կարող է համընկնել «ռասա» հասկացության հետ:

Հետապնդումները ազգության հատկանիշներով կարող են իրենց մեջ ներառել ազգային (էթնիկական, լեզվական) փոքրամասնության դեմ ուղղված թշնամական վերաբերմունք ու միջոցներ և որոշակի հանգամանքներում, այդպիսի փոքրամասնությանը պատկանելու փաստն ինքնին ստեղծում է հետապնդումների ենթարկվելու հիմնավորված երկյուղ:

Համաձայն 75-րդ կետի` երկու կամ ավելի ազգային էթնիկական, լեզվական խմբերի գոյությունը մեկ պետության սահմաններում, կարող է ստեղծել կոնֆլիկտային իրավիճակներ, ինչպես նաև հետապնդումների կամ հետապնդումների վտանգի իրավիճակներ: Միշտ չէ որ հեշտ է լինում հետապնդումն ազգության հատկանիշներով տարանջատել քաղաքական հայացքների համար հետապնդումից, երբ ազգային խմբերի մեջ եղած կոնֆլիկտը համակցում է քաղաքական շարժումներին, հատկապես այնտեղ, որտեղ քաղաքական շարժումը նույնացվում է առանձին ազգության հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել