Գողություն CPS բենզալցակայանում

Արտակ Վիրաբյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Երևան քաղաքի Բաբաջանյան 54 հասցեում գտնվող ՍԻՓԻԷՍ (CPS) բենզալցակայանում,բացահայտ հափշտակել է բենզալցակայանի լիցքավորող Լևոն Անտոնյանի մետ եղած զգալի չափերի հասնող 55.000 ՀՀ դրամ գումարը, որից հետո ցանկացել է դիմելփախուստի, սակայն նշված տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները բռնել են և վերջինս հանցագործությունն ավարտին չի հասցրել իրկամքից անկախ հանգամանքներով:

Ամբաստանյալը նախկինում եղել է դատապարտված:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնելիսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել