16-ամյա պատանու մոտ 20 000 անվանական արժեքով կեղծ թղթադրամ է հայտնաբերվել․ ոստիկանություն

Մարտի 9-ին, ժամը 23.45-ին, Հին Էրիվացու փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկում ծառայություն կատարող պարեկներին է մոտեցել 31-ամյա մի երիտասարդ և մատնացույց անելով մի քաղաքացու՝ հայտնել է, որ նա առաքման դիմաց իրեն վճարել է կեղծ 20 000-դրամանոց:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Պարեկները, կեղծ թղթադրամ պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 16-ամյա մի պատանու: Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտաբերվել է 20 000 անվանական արժեքով կեղծ թղթադրամ: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել