Հայտնի է՝ մարտի 8-ին քանի կին է անվճար օգտվել մետրոյից

Մարտի 8-ին Երևանի մետրոպոլիտենից անվճար օգտվել են 24․141 կանայք և աղջիկներ։ Այս մասին հայտնում են մետրոպոլիտենից և ներկայացնում շաբաթվա քրոնիկոնը.

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 485 հազար 196 ուղևոր:

Գիծ է դուրս բերվել 2742 շարժակազմ,որոնցից 420-ը երեք վագոնանի, 1350-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։

Նախատեսված ուղևորափոխադրումը 520 հազար 032 ուղևոր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել