Վթարվել է Արզնի 2-Երևան մայրուղային ջրատարը․ ջրամատակարարումը մի քանի օր կիրականացվի գրաֆիկի խախտումներով

Գիշերը վթարվել է Արզնի 2 – Երևան մայրուղային ջրատարը։ Այս մասին հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։

«Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով ջրատարը հայտնվել է գետի մեջ և հերթական անգամ վթարվել։

Թեպետ գիշերվանից Վեոլիա Թիմը վթարի վայրում է, սակայն աշխատանքի ծավալն ահռելի է և կտեւի մի քանի օր։ Դա նշանակում է, որ ջրատարից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մի քանի օր կիրականացվի գրաֆիկի խախտումներով։

Մեր մասնագետներն արդեն մշակում են Երևան մտնող ջրաքանակի ճիշտ բաշխման մեխանիզմ, որպեսզի հնարավորինս մեղմվի «Արզնի 2» ջրատարից սնվող բնակավայրերում ջրամատակարարման խնդիրը։

 Հետևեք մեր էջին, վթարի վերացման ընթացքի մասին պարբերաբար կտեղեկանացնենք։

Նշենք, որ մինչ այժմ Վեոլիա Ջուր ընկերությունը մշտապես ջրատարի տարբեր հատվածներում իրականացրել է վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ՝ խնդիրը մեղմելու համար և պարբերաբար դիմել է պատկան մարմիններին, տեղյակ պահել խնդրի մասին՝ ակնկալելով, որ նրանք կլուծեն Հրազդան գետի հունի լայնացման և սողքի կանխման խնդիրները»,-հայտնում են ընկերությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել