Մարտի 11-ին, ժամը 00։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz և Mitsubishi մակնիշների ավտոմեքենաները. Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները։