Պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելը, ինչպես նաև դատական և իրավապահ այլ մարմինների աշխատողների համազգեստը կամ վկայականն օգտագործելը, որը զուգորդվել է դրա հիման վրա հանցանք կատարելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի`300.000-500.000 դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: