Պաշտպանը կամ տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե`
1) գտնվում է ազգակցական կամ անձնական, ծառայողական կախվածության այլ հարաբերությունների մեջ այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցում կամ մասնակցել է քրեական գործի քննությանը.
2) գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատակից, մասնագետ, փորձագետ կամ վկա:
3) օրենքով կամ դատարանի դատավճռով իրավունք չունի լինելու փաստաբան կամ ներկայացուցիչ:
Պաշտպանը, ինչպես նաև տուժողի, քաղաքացիական հայցվորի և քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը չի կարող պաշտպանյալի կամ վստահորդի կողմից մասնակցել քրեական գործով վարույթին, եթե նա տվյալ գործով իրավաբանական օգնություն է ցույց տալիս կամ ցույց տվել այն անձին, որի շահերը հակասում են պաշտպանյալի կամ վստահորդի շահերին, ինչպես նաև այդ անձի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ:
Պաշտպանին և ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելու հարցը լուծում է քրեական վարույթն իրականացնող մարմինը: