Ի՞նչ կարգով է դատարանը պաշտպանվող անձի հարցաքննություն կատարում

Դատարանի կողմից պաշտպանվող անձի հարցաքննությունը, առանց նրա ինքնության մասին տվյալների հրապարակման, կարող է կատարվել կեղծանվան օգտագործմամբ: Պաշտպանվող անձի հարցաքննությունը կարող է կատարվել դատական նիստերի դահլիճից ամբաստանյալի և պաշտպանության կողմի ներկայացուցչին հեռացնելուց հետո: Անհրաժեշտության դեպքում պաշտպանվող անձի հարցաքննությունը կարող է կատարվել այնպիսի պայմաններում, որոնք բացառում են անձի ինքնության ճանաչումը:

Ինչպես նաև Բացառիկ դեպքերում դատարանը կարող է պաշտպանվող անձին ազատել դատական նիստին մասնակցելու պարտականությունից՝ նրա կողմից նախկինում տրված ցուցմունքի գրավոր հաստատման առկայության դեպքում: Անհրաժեշտության դեպքում դատական նիստի նախագահողը կարող է դատաքննության ընթացքում արգելել տեսաձայնային և այլ միջոցներով հարցաքննության տեսաձայնագրառումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել