Այլընտրանքային ծառայողների պատասխանատվությունը

Այլընտրանքային զինվորական ծառայողներն իրենց կատարած իրավախախտումների և հանցագործությունների (ներառյալ` զորամասն ինքնակամ լքելու, ինչպես նաև պետությանը հասցրած գույքային վնասի) համար պատասխանատվություն են կրում պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներին հավասար` օրենքով սահմանված կարգով: Այլընտրանքային աշխատանքային ծառայողներն իրենց կատարած իրավախախտումների և հանցագործությունների, ինչպես նաև պետությանը հասցրած գույքային վնասի համար պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից կալանքի կամ ազատազրկման ձևով պատիժ կրելու,այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ լքելու կամ ծառայությունից խուսափելու կամ ծառայությունը կատարելուց հրաժարվելու ժամկետը չի ներառվում այլընտրանքային աշխատանքային ծառայողի ծառայության ժամկետի մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել