Ոստիկանները՝ վիճաբանության մասնակից

Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Տ. Փ.-ի զեկուցագրիհիման վրա նախապատրաստված նյութերով:

Ըստ ՊՊԾ գնդի ոստիկանի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերի, 2013թ. հոկտեմբերի 11-ին` ժամը 01-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցՌ. Գ.-ն և նրա ընկեր Օ. Ի.-ն, Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում վիճաբանել են Մ. Հ.-ի, Գ. Ք.-ի և վերջիններիս անձը չպարզված ընկերների հետ:
Վիճաբանության ընթացքում կռվողները դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելհասարակության նկատմամբ, հնչեցրել են հայհոյանքներ ու միմյանց նկատմամբ բռնություն գործադրել:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել