Կալանավորված անձինք հատուցում են կալանավորվածներին պահելու վայրին հասցված վնասը, ինչպես նաև իրենց փախուստի կամ իրենց առողջությանը դիտավորությամբ պատճառած վնասի բուժման համար կատարված ծախսերը:
Նյութական վնասը կամավոր հատուցելուց հրաժարվելու դեպքում վնասը գանձվում է դատական կարգով:
Կալանավորված անձին դատարանի դատավճռով նշանակված պատիժը կրելու համար ուղղիչ հիմնարկ ուղարկելու դեպքում չհատուցված նյութական վնասը գանձում է տվյալ ուղղիչ հիմնարկի վարչակազմը դատապարտյալի անձնական հաշվին փոխանցվող միջոցներից:
Կալանքից ազատելու դեպքում նրանց կողմից չհատուցված նյութական վնասը գանձվում է դատական կարգով: