Ինչպե՞ս է հաստատվում էլեկտրոնային թվային ստորագրության պատկանելությունը

Էլեկտրոնային թվային ստորագրության և դրա ստուգման տվյալների պատկանելիությունը ստորագրող անձին հաստատվում է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրով, որը տրամադրում է հավաստագրման կենտրոնը։

Հավաստագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
ա) հավաստագրի եզակի գրանցման համարը` ըստ տվյալ կենտրոնի.
բ) անձի անունը, ազգանունը կամ նրա կեղծանունը (մտացածին անունը).
գ) էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները.
դ) էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի տրման օրը, ամիսը, տարեթիվը, իսկ եթե էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրն ունի գործողության ժամկետ, ապա նաև այդ ժամկետը.
ե) էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնի անվանումը, գործունեության իրականացման հասցեն և իրավաբանական անձի գտնվելու վայրը։
Համաձայն կողմերի միջև կնքված պայմանագրի` հավաստագիրը կարող է նաև պարունակել`
ա) տվյալ էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ կատարվող գործարքների առավելագույն թույլատրելի արժեքը.
բ) տվյալ էլեկտրոնային թվային ստորագրության կեղծման, կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների ոչ պատշաճ որակի կամ թերի մատուցված ծառայությունների հետևանքով առաջացած վնասի չափը, որը կենտրոնի կողմից ենթակա է փոխհատուցման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել