Սմբատ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չարաշահելով Քյարամ Դարդարյանի և Մուրազ Խուդոյանի վստահությունը, Էլմիրա Սարդարյանին, ամուսնու` Ասադ Թամոյանի և երկու երեխաների` Մահմուդ և Լիանա Թամոյաններին, ինչպես նաև Կարեն և Թեհմինե Խուդոյաններին Ուկրաինայի Հանրապետության միջոցով տարանցիկ Գերմանիայի Հանրապետության տեղափոխելու պատրվակով 2010թ. փետրվար ամսին Քյարամ Սարդարյանից պահանջել և ստացել է 8.197.090 ՀՀ դրամին համարժեք 21.500 ԱՄՆ դոլար, իսկ Մուրազ Խուդոյանից` 4.384.490 ՀՀ դրամին համարժեք 11.500 ԱՄՆ դոլար, սակայն չկատարելով խոստումը խաբեությամբ տիրացել է ընդհանուր 12.581.580 ՀՀ դրամին համարժեք 33.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի գումարին:
Ամբաստանյալի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական գործի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Այսինքն՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, Սմբատ Գաբրիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net