Դեպք, երբ իմաստ չունի վկայակոչել վկաների ցուցմունքը

Հայտնի է, որ բացառությամբ նոտարական վավերացում պահանջող գործարքների, հասարակ գրավոր ձևով պետք է կնքվեն`

1) իրավաբանական անձանց` միմյանց միջև և քաղաքացիների հետ գործարքները.

2) քաղաքացիների միջև աշխատավարձի սահմանված նվազագույն չափի քսանապատիկ գումարը գերազանցող, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` անկախ գումարի չափից, գործարքները:

Գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը, օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում ոչ միայն հանգեցնում է դրա անվավերության, այլ նաև վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու իրավունքից, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:

Արտաքին տնտեսական գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել