Ամսական քանի հանձնունք և ծանրոց կարող է ստանալ կալանավորվածը

Կալանավորված անձն արգելանքի տակ գտնվելու ընթացքում կարող է ստանալ ամսվա ընթացքում մինչև յոթանասուն կիլոգրամ հանձնուք: Նա սահմանված չափի հանձնուքը կարող է ստանալ միանվագ կամ մաս-մաս: Կալանավորված անձանց անունով ստացված դրամը փոխանցվում է նրանց անձնական հաշվին: Նրանք իրենց միջոցներից կարող են դրամական փոխանցումներ կատարել ազգականների և այլ անձանց դրամական հաշվին: Ձերբակալված անձանց անունով դրամական փոխանցումներ կատարելն արգելվում է:

Արգելվում է ձերբակալված կամ կալանավորված անձին փոխանցել այնպիսի նյութեր, առարկաներ, որոնք մարդկանց առողջությանը վտանգ են սպառնում կամ կարող են խոչընդոտել արգելանքի և կալանքի տակ պահելու խնդիրների իրականացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել