Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի մասին

Սույն Կոնվենցիայի նպատակների համար «կանանց նկատմամբ խտրականություն» հասկացությունը նշանակում է սեռի հիմքով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որը նպատակ ունի կանանց համար սահմանափակել կամ վերացնել քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական կամ ցանկացած այլ բնագավառում, տղամարդկանց և կանանց, անկախ նրանց ամուսնական կարգավիճակից, հավասարության հիմքով, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ճանաչումը և կանանց կողմից այդ իրավունքների ու ազատությունների իրականացումը կամ դրանցից օգտվելը:

Մասնակից պետությունները դատապարտում են կանանց նկատմամբ խտրականությունն իր բոլոր ձևերով, համաձայնում են բոլոր համապատասխան միջոցներով և առանց հապաղելու վարել կանանց նկատմամբ խտրականության վերացման քաղաքականություն:

Մասնակից պետությունները բոլոր, մասնավորապես, քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային բնագավառներում ձեռնարկում են բոլոր համապատասխան, ներառյալ՝ օրենսդրական միջոցները՝ ապահովելու կանանց լիարժեք զարգացումն ու առաջադիմությունը, որպեսզի նրանց համար երաշխավորվեն տղամարդկանց հետ հավասարության հիման վրա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացումն ու դրանցից օգտվելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել