Ո՞վ է «sur plas»-ը

Այն պահանջը, որ փախստական համարվելու համար անձը պետք է իր երկրից դուրս գտնվի, չի նշանակում, թե նա այդ երկիրն անպայման պետք է լքած լինի ապորինի ճանապարհով կամ նույնիսկ, որ պետք է լքած լինի ելնելով հիմնավորված երկյուղի նկատառումից: Փախստականի իր կարգավիճակի ճանաչման համար նա կարող է դիմել արդեն որոշ ժամանակ արտասահմանում գտնվելուց հետո: Անձը, որը երկիրը լքելու ժամանակ փախստական չէր, այլ փախստական է դառնում ավելի ուշ, կոչվում է տեղում փախստական «sur plas»:

Անձը «sur plas» տեղում փախստական է դառնում ծագման երկրում իր բացակայության ընթացքում առաջացած հանգամանքների պատճառով: Արտասահմանում աշխատող դիվանագետներն ու այլ պաշտոնատար անձինք, ռազմագերիներ, ուսանողներ, աշխատանքային միգրանտները և այլոք փախստականի կարգավիճակի համար կարող են դիմել արտասահմանում ապրելու ժամանակ և ճանաչվել որպես փախստական:

Անձը կարող է «sur plas» փախստական դառնալ իր սեփական գործողությունների հետևանքով, ասենք, միավորվելով արդեն փախստական ճանաչված անձանց հետ կամ իր քաղաքական հայացքներն արտահայտելով իր բնակության երկրում: Այդպիսի գործողությունները բավարար են հետապնդման հիմնավորված երկյւղը հաստատելու համար, թե ոչ, պետք է որոշվի հանգամանքների ստուգմամբ: Մասնավորապես պետք է հաշվի առնել թե արդյոք այդ գործողություններն արժանացել են տվյալ անձի ծագման երկրի իշխանությունների ուշադրությանը և ինչպես են դրանց հնարավոր գնահատումը այդ իշխանությունների կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել