Հայաստանի միջազգային պարտավորությունները քաղաքացիության և ապաքաղաքացիության ոլորտում

Հայաստանն անդամակցել է Միավորված ազգերի կազմակերպությանը անկախությունից գրեթե անմիջապես հետո`1992թ. մարտի 2-ից: ՀՀ գերագույն խորհուրդը 1994թ մարտի 16-ին վավերացրել է ապաքաղաքացիությանն առնչվող ՄԱԿ-ի երկու կոնվենցիաները` «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» 1954թ. կոնվենցիան և «Ապաքաղաքացիության մասին 1961թ. կոնվենցիան»: Կոնվենցիաները Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ են մտել 1994 թվականի օգոստոսի 16-ից:

Հայաստանը նաև միացել է քաղաքացիության և ապաքաղաքացիության հարցերի վերաբերյալ դրույթներ պարունակող` ՄԱԿ-ի մի շարք այլ պայմանագրերի, մասնավորապես` «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» 1966թ. կոնվենցիային, «Տնտեսական, սոցիալական և իրավունքների մասին» 1966 թվականի միջազգային դաշնագրին, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» 1966 թվականի միջազգային դաշնագրին, «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» 1979 թվականի կոնվենցիային, և «Երեխաների իրավունքների մասին» 1989 թվականի կոնվենցիային:

ՀՀ սահմանադրության համաձայն` միջազգային պայմանագրերը ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս են կազմում, և եթե միջազգային պայմանագրերը այլ նորմ են սահմանում քան նախատեսված է ներպետական օրենսդրությամբ, ապա կիրառվում են միջազգային նորմերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել