Կարո՞ղ է արբիտրաժը կիրառել հայցի ապահովում

Արբիտրաժային տրիբունալը կողմերից յուրաքանչյուրի միջնորդությամբ կարող է որոշում կայացնել հայցի ապահովման այնպիսի միջոցներ կիրառելու վերաբերյալ, որոնք նա գտնի անհրաժեշտ` հաշվի առնելով վեճի առարկան, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

Արբիտրաժային տրիբունալը կարող է ցանկացած կողմից պահանջել տրամադրել ձեռնարկվող միջոցներին համապատասխանող ապահովում՝ հայցի ապահովման միջոցների կիրառմամբ մյուս կողմին պատճառվելիք հնարավոր վնասների կանխման կամ հատուցման նպատակով:

Այս որոշումները կարող են ամրագրվել միջանկյալ վճռի ձևով:

Հայցի ապահովման միջոցները, որոնք պահանջել կամ կարգադրել է ձեռնարկել արբիտրաժային տրիբունալը` կայացնելով միջանկյալ վճիռ, կարող են ճանաչվել, հարկադիր կատարվել կամ չեղյալ ճանաչվել Հայաստանի Հանրապետության Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել