Ի՞նչ է արբիտրաժային համաձայնությունը և ինչպե՞ս կնքել այն

Արբիտրաժային համաձայնությունը պայմանագրային կամ ոչ պայմանագրային որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջև կնքված համաձայնությունն է` առկա կամ հնարավոր բոլոր կամ որոշակի վեճերն արբիտրաժի լուծմանը հանձնելու վերաբերյալ:

Արբիտրաժային համաձայնությունը կարող է կնքվել ինչպես պայմանագրում արբիտրաժային վերապահման, այնպես էլ առանձին պայմանագրի (արբիտրաժային համաձայնագրի) ձևով:

Արբիտրաժային համաձայնությունը կնքվում է գրավոր: Համաձայնությունը համարվում է գրավոր ձևով կնքված, եթե դա կատարվել է կողմերի ստորագրությամբ` մեկ փաստաթուղթ կազմելով, կամ կնքված է նամակներով, հեռատիպով, հեռագրով, էլեկտրոնային կամ այդպիսի համաձայնության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ` հաղորդումներ փոխանակելու միջոցով կամ հայցի ու պատասխանի վերաբերյալ հաղորդումների փոխանակմամբ, որտեղ մի կողմը վկայակոչում է արբիտրաժային համաձայնության առկայությունը, իսկ մյուս կողմը չի առարկում դրա դեմ: Պայմանագրում կատարված հղումը այնպիսի փաստաթղթին, որը պարունակում է արբիտրաժային վերապահում, համարվում է արբիտրաժային համաձայնություն այն պայմանով, որ պայմանագիրը կնքված է գրավոր ձևով, և տվյալ հղումը այնպիսին է, որ նշված վերապահումը դարձնում է պայմանագրի մաս:

Արբիտրաժային համաձայնությունը համարվում է գրավոր ձևով կնքված նաև, եթե արբիտրաժային համաձայնության մասին մի կողմի գրավոր առաջարկությունը որևէ ձևով ընդունել է մյուս կողմը:

Արբիտրաժային համաձայնության կողմերից մեկի մահը չի հանգեցնում արբիտրաժային համաձայնության դադարման, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, կամ վիճելի իրավահարաբերությունը չի բացառում իրավահաջորդություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել