Ե՞րբ պետք է վճարվի շրջանառության հարկը

Շրջանառության հարկ վճարողները շրջանառության հարկի գումարը պետական բյուջե են վճարում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող առաջին ամսվա 20-ը:

Այս հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը:

Շրջանառության հարկ վճարող առևտրային կազմակերպություններն այդ գործունեության մասով շահութահարկի կանխավճարներ և նվազագույն շահութահարկի վճարումներ չեն կատարում:

Շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը և նոտարները եկամտային հարկը հաշվարկում և վճարում են «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Հարկ վճարողները շրջանառության հարկի գումարների հաշվարկումը կատարում են ինքնուրույն, յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել