ՀՀ-ն զենք և զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով: Այս ամսին հրավիրված ասուլիս ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշել է, որ Հայաստանի կողմից գնված զենք և զինամթերքն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի:
«Իհարկե, չեմ կարող հերքել, որ կա վտանգ և այդ վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից: Մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը:
Անկախ նրանից առաջիկայում Խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, ՀՀ-ն շարունակելու է զենք-զինամթերքի գնումը»,-նշել է նա: