Ճանապարհի կողքի եղեգները հնձեք ու այդպես հասեք օդանավակայան․ Փաշինյանը՝ հարկ չվճարող շոու-բիզնեսի ներկայացուցիչներին

Շոու-բիզնեսի ներկայացուցիչները պետք է վճարեն հարկերը: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ նիկոլ Փաշինյանը։

«Ո՞նց կարող են չվճարել՝ օրենքով սահմանված պատասխանատվություն պետք է կրեն։ Ասում են՝ գնացել ենք Լոս Անջելեսում համերգ ենք տվել: Որտեղի՞ց եք մեկնել, ի՞նչ ճանապարհով եք գնացել: Դե ուրեմն Հայաստանում հարկ վճարածների հաշվին կառուցված ճանապարհից մի օգտվեք:

Ճանապարհի կողքի եղեգները հնձեք ու այդպես հասեք օդանավակայան: Կամ Զանգվի ձորով, բնաշխարհը վայելելով, ոտ-ոտ հասեք Երևան»,-նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել