ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 22-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 14-ի ԲԴԽ-13-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սամվել ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել սնանկության դատարանի դատավոր»:
Iravaban.net-ը հայտնում է, որ 2023-ի հունիսին Սամվել Թադևոսյանը Բարձրագույն դատական խորհրդին էր ներկայացրել նույն դատարանի դատավորի պաշտոնից իր հրաժարականի դիմումը, որը քննարկվել էր խորհրդի կողմից և համապատասխան որոշմամբ՝ դատավոր Ս. Թադևոսյանի լիազորությունները համարվել էին դադարած: