«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 21-ին․
-ժամը 10:00-18:00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոցի 16,18,20,25 շենքերի, Արամի փողոցի 90 և 92 շենքերի ջրամատակարարումը,
-ժամը 10:00-13:00 կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Անտառագործների, Ավ. Իսահակյան, Այգեգործների Բաղրամյան, Օրբելի, Երևանյան փողոցների ջրամատակարարումը,
-ժամը 11:00-19:00 կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 4-րդ թաղամասի և 2-րդ թաղամաս 21-26 շենքերի ջրամատակարարումը,
-ժամը 11:00-14:00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ 18 փողոցի ջրամատակարարումը,
-ժամը 10:50-15:00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Անկախության 53-100, Սյունիքի փողոցի 38-101 և Մաշտոց փողոցի 51-92 հասցեների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: