ՀՀ ՀՆԱ–ն 2023 թ. աճել է 8,7 %–ով․ վիճակագրական տվյալներ

2023 թ. ՀՀ ՀՆԱ–ն կազմել է 9 տրլն 502,8 մլրդ դրամ` աճելով 8,7 տոկոսով։ Տվյալները հրապարակվել են ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2023 թ. համախառն ներքին արդյունքի եռամսյակային և տարեկան նախնական ցուցանիշների մեջ։

Նշենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թ. ընթացքում աճել է 9,4 %–ով, սակայն այն փոքր–ինչ տարբերվում է ՀՆԱ–ից, քանի որ չի ներառում անուղղակի հարկերը` ԱԱՀ և ակցիզ, ինչպես նաև ֆինանսաբանկային հատվածի ծառայությունները:

Ինչ վերաբերում է ՀՆԱ–ի կառուցվածքին, ապա առևտուրը (մեծածախ և մանրածախ) զբաղեցնում է 12,7 %, մշակող արդյունաբերությունը՝ 11,1 %, գյուղատնտեսությունը՝ 8,4 %, անշարժ գույքի ոլորտը՝ 8,3 %, ֆինանսական հատվածը՝ 7,4 %, շինարարությունը՝ 6,9 %:

ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտը զբաղեցնում է 5,5 %, առողջապահությունը՝ 5,4 %, տրանսպորտային ոլորտը՝ 3,9 %, հանքարդյունաբերությունը՝ 2,9 %, էներգետիկան՝ 2,6%:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել