Ջրանջատում Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 20-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործներ 1, 2 փողոցների, Նոր Արեշ 7, 20, 40, 42, 44, 46, 48 փողոցների, Դավիթ Բեկ 1-89/1 շենքերի ջրամատակարարումը:

Փետրվարի 20-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գետափնյա 1-14 շենքերի, Սաթյան, Ա.Բակունց փողոցների, Սաթյան 1, 2 նրբանցքների, Գորիս գյուղի ջրամատակարարումը:

Փետրվարի 20-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երեվանյան Խճ. 1-5/10 շենքերի, 1,5/2 տների, Գետափ գյուղի ջրամատակարարումը:

Փետրվարի 20-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի  Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղ. 5-րդ փող. 128-132/4, 231 շենքերի ջրամատակարարումը:

փետրվարի 20-ին ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի 19 փող. 2, 4 փակուղիների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել