Արցախի Վերածննդի օրը այս անգամ շատ ավելի սուր և ուղիղ իմաստ ունի՝ Արցախի ամբողջական հայաթափումից հետո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՀ նախկին ՄԻՊ, պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Արցախի նոր վերածնունդը դեռ պետք է գա՝ համայն հայության հետևողական ու վճռական պայքարով, քանզի Արցախը հայ ազգի ու հայոց հայրենիքի անտրոհելի ու սուրբ մասն է:
Շնորհակալություն Արցախյան շարժման կայացման ու հաջողման գործում նույնիսկ ամենափոքր վաստակ ունեցած անձանց»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը և սկիզբ դնում Արցախի վերածննդին: