Փետրվարի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Ճամբարակի տարածաշրջաններում, Գագարինից մինչև Սևանի թերակղզի ձյուն է տեղում, իսկ Արագածի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։