Արևմտյան պետական գործիչների հայտարարությունները Ալեքսեյ Նավալնիի մահվան համար Կրեմլի պատասխանատվության մասին չեն վնասի Ռուսաստանի նախագահին, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այդ հայտարարությունները, իհարկե, չեն կարող որևէ վնաս պատճառել մեր պետության ղեկավարին, բայց դրանք բացարձակապես չեն «զարդարում» նման հայտարարություններ անողներին»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի իշխանությունների հասցեին հնչեցված մեղադրանքները։
«Այն պայմաններում, երբ տեղեկատվություն չկա, մենք բացարձակապես անընդունելի ենք համարում նման հայտարարություններ անելը, սա հարիր չէ այն պետական գործիչներին, որոնց բերանից մենք նման հայտարարություններ ենք լսել»,- ասել է նա։