Համայնքին մատակարարված 30 նոր ավտոբուսները շուտով կհամալրեն երևանյան երթուղիները: Տրանսպորտային համակարգի բարեփոխումների ընթացքում մայրաքաղաքում ավտոբուսների համար կառանձնացվեն հատուկ գծեր: Փոփոխություններն իրականացվում են հաշվի առնելով փողոցը սպասարկող հասարակական տրանսպորտի երթուղիների քանակն ու օրվա ծանրաբեռնված ժամերին փողոցների թողունակությունը: Նախագիծն իրականացնելու ընթացքում համայնքը գործակցում է նաև Իլ դը Ֆրանս շրջանի գործըկերների հետ:
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կշարունակի համալրվել նոր շարժակազմով: Համայնքը նախատեսում է ձեռք բերել ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս: Գործընթացն ընթացքում է: