Մարտ ամսին 1 տոնական օր կա։ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` մարտի 8-ը նշվում է որպես կանանց տոն։ Այն ոչ աշխատանքային օր է:
Նշենք, որ այս տարի մարտի 8-ը ուրբաթ է:
Ի դեպ, Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:
Այսինքն՝ մարտի 7-ին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով: